Լրահոս

21.08.2009 10:58


А/H1N1 գրիպի վիրուսը հայտնաբերվել է թռչունների մոտ

А/H1N1 գրիպի վիրուսը, որը հայտնի է նաև «խոզի գրիպ» անունով, առաջին անգամ հայտնաբերվել է ոչ թե մարդու կամ խոզերի, այլ թռչունների մոտ։ Չիլիի Առողջապահության նախարարության ներկայացուցիչների խոսքերով՝  А/H1N1 վիրուսը հայտնաբերվել է երկրի երկու ֆերմաներում բուծվող և վաճառվող հնդկահավերի մոտ։

Հայտարարության մեջ, որին հղում է անում «Reuters» գործակալությունը, նշվում է, որ հիվանդության տարածումը վերցված է վերահսկողության տակ, իսկ հնդկահավի միսն ու դրանից պատրաստվող արտադրատեսակներն ամբողջովին անվտանգ են օգտագործման համար։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը