Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը գործարկել է էլեկտրոնային հայտարարագրման նոր համակարգ
Այսօր Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը գործարկել է էլեկտրոնային հայտարարագրման նոր համակարգ, որը կապահովի բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների վերաբերյալ տեղեկատվության լիարժեք հասանելիությունը հասարակության համար:
Կայքի հայտարարագրերի ռեեստրում հնարավոր է իրականացնել որոնում՝ ըստ հայտարարատուների տվյալների: Կայքը նաև պարունակում է ինտերակտիվ բաժիններ, որոնք տալիս են առցանց նամակներ գրելու, դրանց ընթացքին հետևելու, էլեկտրոնային հարցման միջոցով արագ տեղեկատվություն ստանալու հնարավորություն:
Կայքում տեղադրված առանձին պատուհանների միջոցով այցելուները կարող են ծանոթանալգույքի և եկամուտների վերաբերյալ պաշտոնատար անձանց ներկայացրած վերջին հայտարարագրերին, ինչպես նաև տեղեկանալ նոր պաշտոն ստանձնած կամ պաշտոնը դադարեցրած բարձրաստիճան պաշտոնատար անձանց մասին:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով