Լրահոս

15.04.2014 22:15


«Բաղրամյան 26–ն «անկախ» մամուլին քսի է տվել Արգամիչի վրա»

«Բաղրամյան 26–ն «անկախ» մամուլին քսի է տվել Արգամիչի վրա»

Բորենիները սկսել են ներսից գզգզել իրար։ Բաղրամյան 26–ն «անկախ» մամուլին քսի է տվել Արգամիչի վրա, օֆշորի Տիկոյի մոսկաները թուքումուրը թափում են նույն Արգամիչի վրա, վերջինն էլ ասում է՝ Սերժի հրահանգով շարունակելու եմ Տիկոյի խայտառակ քաղաքականությունը, բայց մեջքի հետևում կացինը կազմ ու պատրաստ պահած ունի։ Գաղջը սկսել է ինքնաոչնչացվել։
Հ. Գ. Բորենիների մասին օգտակար տեղեկություններ «Վիքիպեդիայից». «Բորենիները մեզ հայտնի են որպես աղբահավաքներ. հաճախ ճաշում են այլ գիշատիչների սննդի մնացորդներով։ Որոշ տարածքներում նրանք արդեն հայտնի են և սպանվում են որպես ապակառուցողական վնասատուներ։ Չնայած բորենիները համարվում են շնազգիներ, ըստ էության, ավելի կապված են կատվազգիներին։ Այս ցեղերը կարող են ներառել մինչև 80 առանձնյակներ, իսկ առաջնորդը լինում է էգը։ Բորենիներն աշխատում են միասին և արդյունավետ կերպով մեկուսացնում են իրենց զոհին՝ հիմնականում հիվանդին ու անուժին, որը հետամուտ է մահվան։ Սպանված կենդանու համար հաճախ վեճ է առաջանում ցեղի ներսում կամ այլ կենդանիների հետ»։

Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը