Լրահոս

15.04.2014 21:11

Օֆշորի գործով անցնող Աշոտ Սուքիասյանի սենսացիոն հայտարարությունները

Օֆշորի գործով անցնող Աշոտ Սուքիասյանի սենսացիոն հայտարարությունները

Թբիլիսիի քաղաքային դատարանը այսօր բավարարեց Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության հայցը 2013թ հունիսի 17-ից հետախուզման մեջ գտնվող և այս տարվա հունվարի 31-ին Վրաստանում ձերբակալված Աշոտ Սուքիասյանի արտահանձման վերաբերյալ, պայմանով, որ մինչև այս ամսվա վերջ նրա արտահանձման վերաբերյալ բոլոր փաստաթղթերը պետք է պատրաստ լինեն։ Հակառակ դեպքում Սուքիասյանը ևս երեք ամիս կշարունակի գտնվել Վրաստանում:

Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան հետ առնչվող օֆշորային սկանդալի հանգուցային դերակատարներից Աշոտ Սուքիասյանը դատարանում հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում, և որ իր նկատմամբ հետապնդումերը կազմակերպվել են իր երբեմնի գործընկերների կողմից՝ իրենից բիզնեսը խլելու նպատակով:

Սուքիասյանը նաև հայտարարեց, որ իր նկատմամբ հետապնդումները այդքանով չեն եզրափակվում, որ 2010թ-ին հարձակում է իրականացվել իր տան վրա և որդուն ցած են նետել տան երրորդ հարկից, ինչպես նաև կրակել են իր մեքենայի ուղղությամբ, և որ նա անհանգստանում է իր կնոջ համար:

Նա նշեց, որ ցանկանում է վերադառնալ Հայաստան քանի որ Հայաստանից իր բացակայության ընթացքում մահացել են իր ծնողները, շարունակվում են հետապնդումները հարազատների նկատմամբ իսկ իր Հայաստան վերադառնալու դեպքում հարազատների նկատմամբ իրականացվող հետապնդումները, ըստ նրա, կդադարեն:

Կարեն Թովմասյան

Թբիլիսի

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։