Հովիկ Աբրահամյանը պետք է իմանա, որ «Տիգրան Սարգսյան» չեն ծնվում, «Տիգրան Սարգսյան» դառնում են
(ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԵՏՔ Է ԴԱՏՎԻ)
Տիգրան Սարգսյանը «կայացրեց» կշռադատված որոշում ու հրաժարական տվեց: Սերժ Սարգսյանը նրանից շատ-շատ շնորհակալ է: Նորանշանակ վարչապետից պահանջում է նախորդին չքննադատել, շարունակել նրա կիսատ թողած գործը և հետևողականորեն առաջ տանել տիգրանսարգսյանական բարեշրջումները:
Հա, բայց Հովիկ Աբրահամյանին էլ ինչո՞ւ է տվում կադրային նշանակումների լայն ազատոոթյուն: Եթե նախորդ թիմը լավ է աշխատել, ամեն ինչ ճիշտ է արել, ու պետք է նրանց կիսատ թողածը շարունակել, ու նրանցից ոչ մեկն այս ընթացքում հրաժարական չի տվել, ուրեմն էլ ո՞վ, եթե ոչ հենց այդ հմուտ «բարեփոխիչները» կարող են կիսատ թողած գործը շարունակել: Էլ նոր կադրերն Արգամիչի ինչի՞ն են պետք: Չէ՞ որ այդ նախորդ «լավ աշխատող» թիմից միայն «Օֆշոր Տիկոն» էր հոգնած, բառիս ավելի լայն իմաստով: Բացի այդ, ո՞վ չգիտի, որ Բաղրամյան 26-ի ամեն մի շարքային թուղթ տանող-բերող, իրեն կառավարության վերադաս էր կարծում: Սրա ի՞նչը շարունակի նորանշանակ վարչապետը:
Սերժ Սարգսյանը նախապես հայտարարել էր, որ վարչապետ կնշանակվի բոլորի համար ընդունելի գործիչ, բայց Հովիկ Արգամիչին նշանակելուց հետո պարզ դարձավ, որ նա այնքան էլ բոլորի համար ընդունելի չի, քանի որ նշանակման առաջին իսկ վայրկյանից հայտնվեց նախագահականի ու նրա ենթակայության տակ գործող լրատվամիջոցների ու համացանցային ակտիվիստների «կրակահերթի» տակ:
Ուստի հիմա Արգամիչը կանգնած է լուրջ երկընտրանքի առջև: Կա՛մ դառնում է «Տիգրան Սարգսյան», կա՛մ գործելու է իր լիազորությունների ողջ ծավալով և ինքնուրույն։
Ընտրության համար նորանշանակ վարչապետը շատ ժամանակ չունի: Նա պետք է հաշվի առնի, որ «Տիգրան Սարգսյան» չեն ծնվում, «Տիգրան Սարգսյան» դառնում են, կամ էլ՝ բռնի կերպով ու հետևեղականորեն մի որոշ ժամանակվա ընթացքում դարձնում են, եթե բավարար դիմադրության չեն հանդիպում:

Շատ չմնաց։ Շուտով ամեն ինչ պարզ կդառնա։
Արմեն Հարությունյան
Աղբյուրը՝ https://www.facebook.com/profile.php?id=100007853887323&fref=ts