Անգելա Մերկելը հայտարարել է նոր պատժամիջոցների կիրառման մասին
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում առաջընթացի բացակայությունը կարող է հանգեցնել Թեհրանի հանդեպ նոր պատժամիջոցների կիրառմանը։ Այս մասին հինգշաբթի օրը հաղորդել է «Reuters» գործակալությունը։
ԳԴՀ կանցլերի խոսքերով՝ նոր պատժամիջոցներ կիրառելու դեպքում դրանք կվերաբերեն էներգետիկ հատվածին։
ԱՄՆ-ը և Արևմուտքի մի շարք երկրներ Իրանին մեղադրում են խաղաղ ատոմի ծրագրի նպատակով միջուկային զենքի մշակման աշխատանքներ իրականացնելու մեջ։ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն ընդունել է հինգ բանաձև և Իրանի նկատմամբ պատժամիջոցներ է դրել՝ պահանջելով Իրանից հրաժարվել ուրանի հարստացման ծրագրից։ Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստին», Թեհրանը հերքել է բոլոր մեղադրանքները՝ հայտարարելով, թե իր միջուկային ծրագիրն ուղղված է բացառապես երկրի էլեկտրաէներգիայի պահանջների բավարարմանը։