«2 տարի գործարար կազմը ԲՀԿ-ից չտուժեց, միայն հիմա՞ այդ ամենը գլուխ բարձրացրեց»
Իշխանամետ լրատվականները, որոնք ակնհայտ կերպով, ոչ իշխանական քառյակի ձևավորվելուց հետո, ակտիվորեն լծվել էին ԲՀԿ-ին քննադատելու գործին, հայտնվել են «կոտրված տաշտակի» առջև։ Չէ՞ որ նրանք ատամները սրած սպասում էին, որ ԲՀԿ-ն կհայտարարի, որ կոալիցիոն հուշագիր է ստորագրում ներկայիս իշխանության հետ, և այդ կերպ նրանց գործը կհեշտանար, քանզի այդ քայլով ԲՀԿ-ն իրավամբ հուսախաբ կաներ հասարակության այն հատվածին, ովքեր վստահել էին իրենց քվեն ԲՀԿ-ին, չէ՞ որ ԲՀԿ-ն ոչ իշխանական ուժ հանդես գալով էր այդ քվեներին արժանացել, չէ՞ որ այդ քվեների «հեղինակները» իշխանություններից հոգնած և հուսալքված, պայքարի այլ եզրեր փնտրելով էին ԲՀԿ-ի հետևից գնացել, և այս ամենը հաշվի առնելով՝ ստորագրել կոալիցիոն հուշագիր, կնշանակեր խաչ քաշել քաղաքական ներկայի և ապագայի վրա։ Սակայն ԲՀԿ-ն ճիշտ որոշում կայացրեց և հայտարարեց, որ իշխանության հետ չի մտնելու կոալիցիա։ Սա տհաճ անակնկալ էր թե՛ իշխանության, թե՛ այն մարդկանց համար, ովքեր լծվել էին ԲՀԿ-ին քննադատելու գործին և սպասում էին լուրջ հարվածի։ Հաշվի առնելով, որ վերոնշյալ ուժերի և լրատվականների հույսերը հօդս ցնդեցին, նրանք մի ուրիշ մարտավարություն մշակեցին՝ հակառակ էֆեկտ ման գալով ստացված պատկերի մեջ։ Սկսեցին ապատեղեկատվություն տարածել, թե ԲՀԿ-ի ներսում գործարար կազմը խռովություն է բարձրացրել, քանի որ ԲՀԿ-ն չցանկացավ ստորագրել կոալիցիոն հուշագիր և ստանալ պորտֆելներ։ Նախ նշեմ, որ ԲՀԿ-ն դեռևս 2012 թ․-ից ի վեր արդեն իսկ կոալիցիայի կազմում չէ, և ի՞նչ եք կարծում՝ 2 տարի խռովություն չբարձրացվեց, 2 տարի գործարար կազմը ԲՀԿ-ից չտուժեց, միայն հիմա՞ այդ ամենը գլուխ բարձրացրեց։ Դա ուղակի անտրամաբանական է, և ակնհայտ երևում է, որ ուղղակի ինտրիգի առկայությունը ԲՀԿ-ի անվան հետ կապելու համար է արվում այս ամենը, ոչ մի իրականության նշույլ։ Հ․Գ․ Իշխանամետ լրատվականներին՝ հիշե՛ք մի բան, որ հանրությանը ծառայություն մատուցելով հանդերձ՝ Ձեր գոյատևումը կախված է հենց հանրության վստահությունից, և այն, ինչով հիմա զբաղված եք, այն է՝ ԲՀԿ-ի հասցեին ապատեղեկատվություն տարածելով, մի օր ամբողջությամբ կսպառի Ձեր հանդեպ հասարակության վստահությունը, եթե այն արդեն իսկ ամբողջությամբ սպառված չէ:

Politik Man-ի ֆեյսբուքյան էջից