Աշխարհ

15.04.2014 09:51


Ուկրաինայում ծեծել են նախագահի թեկնածուին

Ուկրաինայում ծեծել են նախագահի թեկնածուին

Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր, նախագահի թեկնածու Օլեգ Ցարևին ծեծի են ենթարկել: Տեղի լրատվամիջոցները, հղում անելով պատգամավորի մամուլի ծառայությանը, հայտնում են, որ Ցարևի առողջական վիճակը գնահատվել է ծանր։

Միջադեպը տեղի ունեցել ICTV հեռուստաընկերության շենքում, ուր պատգամավորը եկել էր «Խոսքի ազատություն» հաղորդման ուղիղ եթերին մասնակցելու համար։ Ցարևին ու նրա թիմակիցներին շրջապատել և դաժան ծեծի են ենթարկել։ Հարձակվողները պահանջել են, որ նա հանի իր թեկնածությունը նախագահական ընտրություններից:

Այս խորագրի վերջին նյութերը