Լրահոս

15.04.2014 09:32


ՕԵԿ-ը չի ցանկանո՞ւմ կոալիցիա կազմել

ՕԵԿ-ը չի ցանկանո՞ւմ կոալիցիա կազմել

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՕԵԿ-ում օր օրի իրավիճակը լարվում է: «Բանն այն է, որ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը չի ցանկանում ՀՀԿ-ի հետ կրկին կոալիցիա կազմել: Նա անգամ հայտարարել է, թե իրենք պատրաստվում են ինքնամաքրվել և վարկանիշ հավաքել։ Վերջնական որոշումը ՕԵԿ-ը կընդունի ապրիլի 16-ին հրավիրված քաղխորհրդի նիստի ժամանակ»,–գրում է «Ժողովուրդ»-ը։

Թերթի տեղեկություններով՝ եթե ՕԵԿ-ը հրաժարվի ՀՀԿ-ի հետ կրկին կոալիցիա կազմել, ապա շատ կուսակցականներ պատրաստվում են լքել ՕԵԿ-ը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը