Լրահոս

20.08.2009 16:46


Ա. Մինասյան. «Նախաքննական մարմնի աշխատանքն անբավարար եմ գնահատում»

Ա. Մինասյան. «Նախաքննական մարմնի աշխատանքն անբավարար եմ գնահատում»

-Այն գնահատականները, որոնք մենք տվել ենք ընթացքում, կարծում եմ, որ բավական օբյեկտիվ են եղել։ Կարող էին ավելին լինել, եթե այն ժամանակ քաղաքական ընդդիմությունն առավել ակտիվ մասնակցեր Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին,-«Դուպլեքս» մամուլի ակումբում անդրադառնալով մարտիմեկյան ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին՝ ասել է նույն հանձնաժողովի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը։

-Ընդդիմության մասնակցությունը հնարավորություն կտար ավելի հավասարակշռված և ավելի տեսանելի քայլեր ներկայացնել։

Բանախոսն ասել է, որ փաստահավաք խումբն իր առջև դրված խնդիրը չի լուծել։

-Մարտի 1-2-ի էջը չի կարող փակված համարել այնքան ժամանակ, քանի դեռ սպանվածների մահվան հանգամանքները պարզված չեն, և մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվել,-նշել է Ա. Մինասյանը։

Պարոն Մինասյանը նախաքննական մարմնի աշխատանքն անբավարար է գնահատել։

Ա. Մինասյանը հայտնել է որ մանրամասներ իմանալու համար հանձնաժողովը հրավիրել է ՀՀ նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանին և Ռոբերտ Քոչարյանին, սակայն նրանք չեն արձագանքել հանձնաժողովի խնդրանքին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը