Իշխող ուժի վերնախավին Սարգսյանը հիշեցնում է մի բան, որ ամրագրված է Սահմանադրությամբ եւ բազմաթիվ օրենքներով:
Ժողովրդավարական երկրներում, որտեղ գործում է արդարադատությունը՝ այդ մասին բանավոր հիշեցումն, իրոք, մառազմ կհամարվեր: Քանզի ժողովրդավարական երկրներում առաջնորդվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Հակառակ պարագայում՝ անօրեն ու հանցագործ պաշտոնյաներին ոչ թե բանավոր հիշեցնում են, թե ինչպես պետք է աշխատել, գործել, այլ՝ ուղղակի սահմանված կարգով նրանց նկատմամբ գործ են հարուցում եւ ուղարկում են իրենց արժանի տեղը՝ բանտ:
Իսկ մեզանում անտեսվում են Սահմանադությունն ու օրենքները:
Փոխարենը կա մի «Ասող», ով ասում է «Գլխից է պետք է բռնել, գլխի՛ց» ու ինքը չի բռնում ոչ մեկի գլխից: Ինչպե՞ս բռնի, եթե ինքն է գլուխը։
Ըստ Սահմանադրության, ՀՀ նախագահն է, չէ՞ գործադիր իշխանությունը:
Հիմա էլ պարզվեց՝ տնտեսության անկման, արտագաղթի վտանգավոր ծավալների հարցում եւ, ընդհանրապես բոլոր ոլորտներում մինուս արձանագրած ու այդպիսի «էական ձեռքբերումներ» ունեցող նախկին վարչապետին Սերժ Սարգսյանը վերապահել է նոր «առաքելություն»: Նշանակում է դեսպան:
Հետն էլ ասում է՝ լռե՛ք, հանկարծ չպախարակեք նախկինին: Ես իրեն շա՜տ, շա՜տ, շա՜տ շնորհակալ եմ:
Բա մառազմ չէ՞ սա:
Նախկին կառավարությանը ծնծղաներով է ճանապարհում, իսկ նորին ընդառաջ՝ հիշեցնում է, թե «Պետական բյուջեն անձեռնմխելի է, կաշառքն՝ արգելված»:
Այսինքն՝ վեց տարի երկիրը Սահմանադրությամբ ու օրենքներով չի առաջնորդվել, այլ՝ «Ասողի» ասելով:
Ով ասում է բյուջեն անձեռնմխելի է, բայց հիմա նույն այդ բյուջեն դատարկ է, որը «Ասողը» փորձում է լցնել «կուտակային» համակարգի ներդրման միջոցով: Այն է՝ ժողովրդին քերթելու, նրա նկատամաբ ռեկետ իրականացնելու միջոցով:
Ով ասում է՝ կաշառքն արգելված է, բայց կառավարման համակարգում կոռուպցիան ու կաշառակերությունը ծաղկում են, որոնց դեմ «պայքարում» են բազմաթիվ աշխատանքային խմբեր ու հանձնաժողովներ՝ ստեղծված նույն Սերժ Սարգսյանի կամ կառավարության կողմից:
Ով հրապարակավ խոսում է «ատկատների» ու տենդերներում ԽԾԲ-ներին «հաղթեցնելու» մասին, բայց այդ ամենի համար մեղավոր ու պատասխանաու անձին ուղարկում է դիվանագիտություն անելու:
Իրոք, միայն մեր երկրում է հնարավոր նման բան, ինչպես նաեւ՝ այդպիսի բանավոր հիշեցում:
Երկիր, որտեղ Խորենացու «Ողբ»-ի ժամանակներից ի վեր բան չի փոխվել.
Իսկ մարդ ուտել կարելի՞ է. հրապարակե՛ք չիկարելիների ամբողջ ցուցակը
Ես, օրինակ, Սերժ Սարգսյանի այս հայտարարությունը արտառոց եմ համարում:
Ահա՝ «Պետական բյուջեն անձեռնմխելի է, կաշառքն՝ արգելված»:
Սա առնվազն մառազմ է:

«Իշխանները ապստամբ, գողերին գողակից, կաշառակեր, կծծի, ժլատ, ագահ, հափշտակող, երկիր ավերող, աղտեղասեր, ստրուկներին համախոհ:
Դատավորները տմարդի, ստախոս, խաբող, կաշառակեր, իրավունքը չպաշտպանող, անկայուն»։
Կիմա Եղիազարյան