Լրահոս

14.04.2014 15:58


Սիրիական զորքերն ազատագրել են քրիստոնյաների համար սուրբ Մաալուլա քաղաքը

Սիրիական զորքերն ազատագրել են քրիստոնյաների համար սուրբ Մաալուլա քաղաքը

Սիրիական կառավարական զորքերի կողմից ազատագրվել է քրիստոնյաների համար սուրբ Մաալուլա քաղաքը։ Այս մասին, «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ, հաղորդել է «ՍԱՆԱ» լրատվական գործակալությունը։

«Զինված ուժերի ստորաբաժանումները Մաալուլա վերադարձրին կայունությունն ու ապահովությունը»,–ասվում է լրատվական գործակալության ռեպորտաժում։ Զորքերը հետապնդում են գրոհայիններին քաղաքից դուրս՝ մայրաքաղաք Դամասկոսից 55 կմ դեպի հյուսիս։

«ՍԱՆԱ»–ն տեղեկացնում է գրոհայինների զգալի կորուստների մասին, սակայն ոչնչացված ահաբեկիչների հստակ թիվը չի նշում։ Ինժեներական ստորաբաժանումները զբաղված են ականների ու ինքնաշեն պայթուցիկ սարքերի ականազերծմամբ։ Մաալուլան հին քաղաք է, որտեղ գտնվում է Սուրբ Ֆեկլայի տաճարը։

Ոչ մեծ բնակավայրը հայտնի է նրանով, որ նրա բնակիչները պահպանել են արամեերեն լեզուն, որով խոսում էին դեռևս Հիսուս Քրիստոսի ժամանակներից։ Քաղաքն ահաբեկիչների ձեռքում էր մի քանի ամիս շարունակ, և այն ազատագրելուն խոչընդոտում էր լեռնոտ տեղանքը՝ լի նեղ կիրճերով։

Այս խորագրի վերջին նյութերը