ՌԴ փոխարտգործնախարար. «Պետք չէ զուգահեռներ անցկացնել Ղրիմի և Լեռնային Ղարաբաղի իրավիճակների միջև»
«Ինտերֆաքսի» հետ հարցազրույցում ՌԴ փոխարտգործնախարար Վասիլի Նեբենզյան հայտնել է, թե «պետք չէ զուգահեռներ անցկացնել Ղրիմի իրադարձությունների և Մերձդնեստրի ու Լեռնային Ղարաբաղի իրավիճակների միջև»:
Ռուս դիվանագետը նման հայտարարություն է արել՝ պատասխանելով հարցին, թե Ղրիմի դեպքերից հետո արդյոք պետք է նոր գործընթացներ ակնկալել ղարաբաղյան և մերձդնեստրյան հակամարտությունների կարգավորման հարցում:
«Ես զուգահեռներ չէի անցկացնի։ Ղարաբաղյան հակամարտությամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը ձգտում է նպաստել հայերի և ադրբեջանցիների ուղղակի երկխոսությանը։ Գոյություն ունի նաև մերձդնեստրյան հակամարտության կարգավորման «հինգ գումարած երկու» ձևաչափը, և այդ ուղղություններով աշխատանքները շարունակվում են»,–ասել է Նեբենզյան։