Լրահոս

20.08.2009 15:50


Կառավարությունը հավանություն է տվել Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման հայեցակարգին

 

Կառավարությունը հավանություն է տվել Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման հայեցակարգին։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության մամլո ծառայությունից, այն սահմանում է Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման պետական քաղաքականության սկզբունքները, նպատակները, գերակա ուղղությունները, խնդիրներն ու ակնկալվող արդյունքները և իրենից ներկայացնում է գործակցության բնագավառում իրավական, տնտեսական, դիվանագիտական, կրթական, մշակութային, տեղեկատվական, կազմակերպչական հարաբերությունների ամբողջություն՝ ուղղված հայապահպանության խնդիրների լուծմանը, Հայաստանի Հանրապետության համար կենսական նշանակություն ունեցող հարցերում Սփյուռքի համակարգված մասնակցության ապահովմանը։

 

Այս խորագրի վերջին նյութերը