Կարծիք

14.04.2014 14:25


«Մեկ վտանգի փոխարեն Սերժ Սարգսյանն այժմ ունի երկուսը»

«Մեկ վտանգի փոխարեն Սերժ Սարգսյանն այժմ ունի երկուսը»

Իրադարձությունների զարգացման հերթականությունը և դրանց տրամաբանական հետևանքը չափազանց պարզ են:

Սերժ Սարգսյանը վախեցավ ընդդիմադիր ուժերի միասնական գործողություններից: Որոշեց կատարել 4-ի կողմից դրված պահանջը, նշանակել նոր՝ ԲՀԿ-ի համար «ընդունելի» վարչապետ, որը, սակայն, ակնհայտորեն ունենալով 2018-ին առաջադրվելու հավակնություններ, ընդունելի չլինելով ՀՀԿ-ական տարբեր շրջանակների կողմից, լինելով բավական ատելի ժողովրդի կողմից, այդքան էլ անվտանգ թեկնածու չեր ռեժիմի համար: Բայց Սարգսյանը պատրաստ էր գնալ նման ռիսկի բացառապես 4-ի ավելի մեծ վտանգը չեզոքացնելու նպատակով:

Այսինքն, Տիգրան Սարգսյանը հեռացվեց հենց Հովիկ Աբրահամյանին նշանակելու համար: Այլ կոմբինացիա մշակված չէր և չէր էլ կարող լիներ. հակառակ դեպքում (հարմար թեկնածուի առկայության պայմաններում) Տ. Սարգսյանը վաղուց արդեն փոխարինված կլիներ: Խնդիրն այն է, որ «հավատարիմները» կամ Տ.-ից առավել փչացած են, և փոփոխությունն այս դեպքում իմաստ չունի, դեռ մի բան էլ կարող է հանգեցնել իրավիճակի բարդացմանը, կամ բավական խենթ չեն նման ձախողված տնտեսական քաղաքականության և համատարած թալանի պատասխանատվությունը իրենց վրա վերցնելու համար: Հովիկ Աբրահամյանը պատկանում է առաջին խմբին, սակայն, ինչպես ասացինք, այս փոփոխությունը պետք է արդարացվեր ավելի մեծ վտանգի չեզոքացմամբ:

Բայց նպատակը չիրագործվեց, և իր իշխանությանը սպառնացող 1 վտանգի փոխարեն Սերժ Սարգսյանն այժմ ունի երկուսը՝ միասնական ընդդիմություն և ատելի, թույլ, ոչ վստահելի վարչապետ:

Հ.Գ. Իսկապես հրապարակի ճնշմամբ վերջնական իշխանափոխություն իրականացնելու և ժողովրդի իշխանությունը վերականգնելու ավելի նպաստավոր պահ դժվար է պատկերացնել:

Արեգ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը