Կարծիք

14.04.2014 14:14


«Տիգրան Սարգսյանին «նստցնելու» փոխարեն Սերժ Սարգսյանը սպառնում է նոր կառավարության անդամներին»

«Տիգրան Սարգսյանին «նստցնելու» փոխարեն Սերժ Սարգսյանը սպառնում է նոր կառավարության անդամներին»

Բոլորն էլ կհամաձայնեն, որ երկրի տնտեսությունը ոչնչացնելու, թալանի համար Տիգրան Սարգսյանը պետք է պատասխանատվություն կրի. այլ կերպ ասած՝ պետք է «նստի», ընդ որում՝ շատ երկար ժամանակով: 16,6 մլն դոլարը Տիգրանը գյուղացիներից շորթեց, 700 մլն բյուջեից թալանեց լողացող կուրսին անցնելու համար, «Նաիրիտ»-ը ոչնչացրեց և այլն: Բայց սրանից հետո ստացվում է այնպես, որ նախկին վարչապետին ոչ թե բանտախուց է սպասվում, այլ դեսպանի պաշտոն: Բացի այդ, Սերժ Սարգսյանն իր երեկվա ելույթում փաստացի ասաց՝ «պետական բյուջեն անձեռնմխելի է, կաշառքն՝ արգելված»: Ստացվում է, որ Տիգրան Սարգսյանի օրոք բյուջեն «սրբություն» չէր, ու թալանել կարելի էր, իսկ նոր կառավարության պարագայում թալանելն արգելվում է: Այսինքն, սրանով մեսիջ է հղվում Աբրահամյանին, որ «իմացի, տենց մի 6-7 ամիս անց քո կառավարության անդամներից մեկին (կամ էլ՝ մի քանիսին) փակելու եմ կաշառք վերցնելու համար»: Այսինքն, նույնիսկ թալանի հարցում երկակի ստանդարտներ են, այնինչ պետք է գործի «թալանել չի կարելի ո՛չ նախկինում, ո՛չ ներկայում, ոչ էլ ապագայում» սկզբունքը: Բայց դե, Սերժ Սարգսյանի պատկերացրած «ապահով» Հայաստանը մի քիչ ուրիշ է, փաստորեն:
Արսեն Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը