-Մեր պլատֆորմը մշակման փուլում է. ներկայումս այն քննարկվում է։ Հույս ունենք, որ սեպտեմբերի մեջ այն կհրապարակվի, և այնտեղ հստակ կլինեն թե՛ մեր կողմից կարևորվող հարցերը, թե՛ գնահատականները,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը։
-Սեպտեմբերի 2-ին՝ ԼՂՀ անկախության օրը, մենք հանրահավաք ունենք, և այնտեղ Ղարաբաղի հարցի վերաբերյալ ևս մեկ անգամ կներկայացվի Ղարաբաղի դիրքորոշումը,-հայտարարել է Ա. Մինասյանը։
Ինչ վերաբերում է Հայ ազգային կոնգրեսի և «Ժառանգություն» կուսակցության հետ համագործակցությանը, ապա, ըստ Արծվիկ Մինասյանի, դա կախված է պլատֆորմի վերջնական ձևավորումից և ՀՅԴ ԳՄ-ի քաղաքականության հայտարարումից։
-Ցանկացած ազգային մտածողությամբ մարդ, ցանկացած անձ, ում համար հայ ժողովրդի զարգացումը, ազգի հզորացումը կարևոր է, մեզ համար ընդունելի է։ Խոսքս ամենևին անձնավորված չէ,-նշել է ԱԺ պատգամավորը։
ՀՅԴ–ն սեպտեմբերի 2–ին հանրահավաք կհրավիրի

7or.am