Լրահոս

20.08.2009 15:39


10.0 մլն եվրո «Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտեն» ՓԲԸ–ին

 

ՀՀ կառավարությունը չեղյալ է ճանաչել իր անցյալ տարվա որոշումներից մեկը, որով «ԱԹՀԳՕ քորփորեյշն» կազմակերպությանը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված տարածքը չօգտագործելու և բարձիթողի վիճակի հասցնելու պատճառով հետ է վերցվել և ամրացվել «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (պոլիտեխնիկ)» ՊՈԱԿ-ին։ Կառավարությունը որոշել է բյուջետային երաշխիք տրամադրել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից և Եվրոպական ներդրումային բանկից վարկային միջոցներ ներգրավելու նպատակով։ Դրանք ուղղվելու են մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի զարգացմանը, մասնավորապես Երևանի մետրոպոլիտենի համակարգի վերականգնմանը։ Բանակցության հաջող ավարտի դեպքում «Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտեն» ՓԲԸ-ին 15 տարի մարման ժամկետով տրամադրվելու է մինչև 10.0 մլն եվրո գումարով վարկային միջոց։ Լրացումներ կատարելով իր նախկին որոշումներից մեկում, կառավարությունը իրավունք է վերապահել ճարտարապետահատակագծային առաջադրանք տվող իրավասու մարմնին «մեկ պատուհանի» սկզբունքով դիմել ջրամատակարար կազմակերպությանը կառուցապատողի համար ջրամատակարարման և ջրահեռացման տեխնիկական պայմաններ ստանալու նպատակով։

 

Այս խորագրի վերջին նյութերը