Քաղաքական

14.04.2014 12:48


Արմեն Մարտիրոսյան. ««Քառյակը» պետք է հասնի արտահերթ խորհրդարանական ընտրությունների»

Արմեն Մարտիրոսյան. ««Քառյակը» պետք է հասնի արտահերթ խորհրդարանական ընտրությունների»

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն այսօր հրավիրված ասուլիսում անդրադարձել է Հովիկ Աբրահամյանին ՀՀ վարչապետ նշանակելու փաստին։

Նա համոզված է, որ Հովիկ Աբրահամյանի՝ բարեկամ–խնամի–ծանոթ կապերը որևէ նշանակություն չեն կարող ունենալ։

–Հովիկ Աբրահամյանը համակարգի ամենակարկառուն ներկայացուցիչն է. կապ չունի, թե ինչ շրջապատ ունի նա,–ասել է Ա. Մարտիրոսյանը։

Նա նաև բացառել է կոալիցիա ԲՀԿ-ի մտնելը՝ հիշատակելով այդ կուսակցության պաշտոնական հայտարարությունը, իսկ ՀՅԴ-ի դեպքում նա նախընտրում է սպասել:

–Իսկ «քառյակը» պետք է այնպես անի, որ կառավարության ծրագիրը չընդունվի, և հասնի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը,–ասել է նա՝ միաժամանակ հիշեցնելով, որ «Ժառանգությունը» շարունակում է ամբողջական իշխանափոխության դիրքորոշմանը մնալ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը