Կարծիք

14.04.2014 12:15


Սերժ Սարգսյանի չհրապարակված խոսքերը ՀՀԿ խորհրդի նիստում

Սերժ Սարգսյանի չհրապարակված խոսքերը ՀՀԿ խորհրդի նիստում

Սերժ Սարգսյանի չհրապարակված խոսքերը ՀՀԿ խորհրդի նիստում.
«Տիգրա՛ն ջան, շատ-շատ շնորհակալ եմ, որ երկիրը թալանեցիր ու դրանով ինձ հարստացրեցիր։
Շնորհակալ եմ, որ արտաքին պարտքը եռապատկեցիր ու դրանով ինձ հարստացրեցիր։
Շնորհակալ եմ, որ չնայած իմ «պուբլիչնի» հայտարարությանը՝ 7% տնտեսական աճը չապահովեցիր, ինձ խայտառակ արեցիր, բայց «զատո» ինձ հարստացրեցիր։
Շնորհակալ եմ, որ երկրում աղքատությունը հասցրեցիր 37% տոկոսի, բայց կարևորը ե՛ս էդ ընթացքում հարստացա։
Շնորհակալ եմ, որ օֆշորներում փողեր լվացիր ու բյուջեն ատկատահան արեցիր ու դրանով նպաստեցիր մեկ օլիգարխի տնտեսություն սարքելու իմ մանկության երազանքի իրականացմանը։
Տիգրա՛ն, ջան, մեռնեմ սրտիդ, մի խոսքով, շնորհակալ եմ, որ տնտեսության հերն անիծեցիր։
Շնորհակալ եմ, տե՛ր, որ ինձ Տիգրանի նման սիամական երկվորյակ էիր ուղարկել, փա՛ռք քեզ, Հիսուս, որ նա հայտնվեց իմ կյանքում։ Սիրում եմ քեզ, Տիգրա՛ն ջան, շատ–շատ, հալելույա, հալելույա։
Հա, մեկ էլ՝ ներող, որ իմ սխալ հաշվարկների պատճառով քեզ իզուր փուռը տվի, թե չէ, հիմա ոնց էինք, է՜, երկրի ոսկորները լվանալու։ Երանի էն օրերը, չէ, Տի՛կ»։

Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը