Լրահոս

20.08.2009 15:53


Ստեղծվել է նոր մաքսատուն

 

ՀՀ կառավարությունը իր երրորդ որոշմամբ ստեղծել ՀՀ ԿԱ ՊԵԿ միջազգային փոստային և սուրհանդակային առաքումներով փոխադրվող ապրանքների մասնագիտացված մաքսատուն, որի գործունեության տարածք է սահմանվել ՀՀ ամբողջ տարածքը։ Որոշումը թելադրված է վերջին ժամանակներս մեծ զարգացում ստացող էլեկտրոնային առևտրի ծավալմամբ, մինչդեռ մեր երկրի ոչ բոլոր մաքսատներն են հագեցված փոստային առաքանին զննող հատուկ սարքավորումներով, ուստի անհրաժեշտություն է առաջացել հիմնել դրանցով հագեցած մասնագիտացված մաքսատուն։ Հաշվի է առնվել նաև միջազգային փորձը. հատուկ մաքսատներ են գործում նաև այլ երկրներում, մասնավորապես Մեծ Բրիտանիայում, Թայլանդում, Ռուսաստանի Դաշնությունում։

 

Այս խորագրի վերջին նյութերը