Կարծիք

14.04.2014 10:31


Տիգրան Բադալյան

Տիգրան Բադալյան

1. Սերժ Սարգսյանի գերմտածված տրյուկը ոչ մի էական նշանակություն չունի, և ինչպես նախկին վարչապետի կառավարման ժամանակ, այնպես էլ հիմա ոչ մի էական փոփոխություն չի լինի, դեռ ավելի կխորանան երկրում կուտակված բոլոր տեսակի խնդիրները: ՀՀ նոր վարչապետի ընտրության պարագայում երկրում սոցիալ-տնտեսական խնդիրները ոչ թե կլուծվեն, այլ իրավիճակն է՛լ ավելի կխորանա: Իսկ կուտակային կենսաթոշակային համակարգը հենց սկզբից ինչպես արժանացել է կառավարության հավանությանը և ստացել պատմական, «ժամանակի մեքենա» անունը, այնպես էլ կմնա անփոփոխ, և դեռ, կարծում եմ, պարտադիր բաղադրիչի հետ կապված՝ նորանոր անակնկալներ կլինեն, որոնք կհակասեն ժողովրդի պահանջին, և անլուծելի կմնան մյուս բոլոր տեսակի գոյացած խնդիրները: Եվ, ընդհանրապես, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա նոր կառավարությունը լիովին աշխատել է և աշխատելու է Սերժ Սարգսյանի թելադրանքով: Ոչ ոք 1% հույս չունենա և չգովաբանի նոր կառավարությանը, թե նախկինից լավն է լինելու։ Ո՛չ, այդպես չէ։ Քանի դեռ գոյություն ունի Սերժ Սարգսյանը, արդարության մասին խոսելը հավասարազոր է ինքնահրկիզման: Միայն Սերժ Սարգսյանի և նրա ձևավորած իդեալական թալանչի իշխանությունների հեռացման պարագայում երկրում կլինեն դրական փոփոխություններ: Իսկ ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի տակ աշխատող օլիգարխիային, դհոլներին և ԶԼՄ-ին, կսկսեն տարածել ապատեղեկատվություններ, թե նոր վարչապետի հետ կապված՝ կարող եք մեծ հույսեր կապել, և ամիսներ հետո նա երկրում կուտակված բոլոր տեսակի խնդիրներին միանշանակ լուծում կտա, նոր աշխատատեղեր կբացի: Նորից եմ կրկնում՝ ո՛չ, նման բան չի կարող լինել, եթե գոյություն ունի Սերժ Սարգսյանը: Պայքարը պետք է շարունակել նույն թափով:
2. «Հրաշալի քառյակի»՝ հաջողությամբ ընթացող գործողությունների վրա ոչ մի կերպ չի ազդի ՀՀ նոր վարչապետի նշանակումը։ Առանձնացնելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ նկատենք, որ այն արդեն իսկ հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ. «ԲՀԿ-ի օրակարգում կոալիցիայի մաս կազմելու խնդիր չկա, և ԲՀԿ-ն քննադատում է սահմանադրական բարեփոխումները»:

Տիգրան Բադալյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը