Լրահոս

14.04.2014 10:29


ԵԱՀԿ–ն շփման գծում դիտարկում է անցկացնելու

ԵԱՀԿ–ն շփման գծում դիտարկում է անցկացնելու

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համապատասխան, ապրիլի 15-ին նախատեսվում է ԵԱՀԿ-ի դիտարկում, որը կանցկացվի Այգեպար (Հայաստանի Տավուշի մարզ) ու Ալիբեյլի (Ադրբեջանի Թովուզի շրջան) գյուղերի ուղղությամբ:

Հայկական կողմից դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի օգնականներ Խրիստո Խրիստովը և Իրժի Աբերլեն:

Ադրբեջանի կողմից՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը եւ դաշտային օգնականներ Եվգենի Շարովը և Փիթեր Սվեդբերգը:

Այս խորագրի վերջին նյութերը