Կարծիք

13.04.2014 23:15


Ս.ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՅՍ ՏԱՐՕՐԻՆԱԿ ՎԱՐՔԱԳԾԻՆ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ ԳՏՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՔԱՂԱՔԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԶՈՐ Է

Ս.ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՅՍ ՏԱՐՕՐԻՆԱԿ ՎԱՐՔԱԳԾԻՆ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ ԳՏՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՔԱՂԱՔԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԶՈՐ Է

Սերժ Սարգսյանը պաշտոնանկ արեց Տիգրան Սարգսյանին պարտադրված, քանի որ լավ հիշում ենք, թե ինչպես էր ատամներով նրան պահում, և ինչ սարկազմով էին իշխանության ներկայացուցիչները խոսում նախկին վարչապետի հրաժարականի հավանականության մասին:

Հովիկ Աբրահամյանի նշանակման դիմաց փորձեց կախվածության մեջ գցել Ծառուկյանին, սակայն չհաջողվեց: Աբրահամյանի նշանակումը հետաձգեց, բայց հետո ստիպված եղավ նշանակել, քանզի ուրիշ տարբերակ չուներ։

Գագիկ Ծառուկյանն այսօր վերահաստատեց, որ կոալիցիա մտնելու հարց չկա իրենց օրակարգում, և որ սահմանադրական փոփոխությունների անհարժեշտություն չէին տեսնում Հովիկ Աբրահամյանի նշանակումից առաջ, չեն տեսնում նաև հիմա: Այսինքն Ծառուկյանի «խաթրն» այս նշանակումով առնել չհաջողվեց:

Շատերին է հետաքրքրում, թե ինչո՞վ է, մեծ հաշվով, զբաղված Սարգսյանը և ի՞նչ է անում։ Դե ոչինչ էլ չի անում: Նա խիստ զբաղված է սահմանադրության փոփոխություններով, որպեսզի կարողանա այլ կարգավիճակով երկիրը ղեկավարել նաև 2018-ից հետո: Իբր հիմա կարողանում է պաշտոնավարել, ու այս տեմպով իբր հասնելու է 2018-ին, որ ամեն ինչ թողել ու դրանից հետոյի մասին է մտածում:

Հասկանում եմ. կորեացի բժիշկները Սերժ Սարգսյանի ցողունային բջիջները փոխելուց հետո նրան պայծառ ապագայի մեծ հույսեր են տվել, բայց հո մեր երկրի վիճակից տեղյա՞կ չէին, որպեսզի ասեին. «Ա՛յ հարգելիս, պայծառ ապագային հասնելու համար, դեռ պետք է հաղթահարես Հայաստանի այս դժնդակ ներկան»:

Անկեղծ ասած, մտածում եմ. կարո՞ղ է այնպիսի նարկոզ են տվել, որ մինչև հիմա Ս.Սարգսյանը լիովին դուրս չի եկել կիսաքնած վիճակից: Այլ բացատրություն ոչ մի կերպ չեմ կարողանում գտնել, որպեսզի կարողանամ հասկանալ՝ երկրի ղեկավարի այս ոչ ադեկվատ վիճակը:

Ոչ ադեկվատությունն այն է, որ Սարգսյանը գրեթե կորցրել է իշխանությունն արդեն այսօր, բայց մտածում է ապագայում իշխանություն ունենալու մասին։ Նրա այս վիճակի բացատրությունը, համոզված եմ, ոչ միայն ու ոչ այնքան քաղաքագետների, որքան հոգեվերլուծաբանների խնդիրն է։

Էդվարդ Անտինյան

Աղբյուրը՝ https://www.facebook.com/ed.antinyan?fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը