Լրահոս

20.08.2009 15:57


Հասարակական քննարկումների մասին

ՀՀ կառավարությունը փոփոխություններ է կատարել իր 2009թ. հունվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» թիվ 40-Ն որոշման մեջ, տեղափոխելով «Գիտության ոլորտի զարգացման ռազմավարությանը հավանություն տալու մասին», «ՀՀ գիտական աստիճանաշնորհման համակարգի զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշումների և «Գիտության ոլորտի զարգացման գերակա ուղղությունները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծերը ներկայացնելու ժամկետները։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության մամլո ծառայությունից, Հաստատված փոփոխություններով վերոհիշյալ երեք փաստաթղթերի՝ ՀՀ կառավարություն ներկայացնելը հետաձգվել է՝ առաջինը՝ մինչև 2009թ. հոկտեմբերի առաջին տասնօրյակ, իսկ մյուս երկուսը՝ մինչևւ նոյեմբերի երրորդ տասնօրյակ։ Դա հնարավորություն կտա 2009թ. Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին իրականացնել հասարակական քննարկումներ, որից հետո, հաշվի առնելով բոլոր կարծիքները, նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ կառավարություն։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը