«Ուրեմն կարելի է մի լավ թալանել, իսկ հետո անցնել դիվանագիտական աշխատանքի»
Էս ուրեմն կարդում եմ, թե ՀՀԿ-ի գործադիր մարմնի նիստից հետո Շարմազանովը հայտարարեց, թե «ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը կանցնի դիվանագիտական աշխատանքի»: Դե լավ է, էլի: Ուրեմն կարելի է գալ, նստել ՀՀ վարչապետի պաշտոնին, մի լաաաավ թալանել, փողերն ուղարկել օֆշոր, մի գիշերվա մեջ «դոլար-դրամ» փոխարժեքի վրա միլիոններ փոշիացնել, կովերի պտուկների մասին լեկցիաների վրա փողեր աշխատել, հսկայական ռեսուրսներ ծախսել հակասահմանդրական օրենքներ մշակելու վրա, մանր և միջին բիզնեսի դեմ պատերազմ հայտարարել, երկրի տնտեսությունը քարուքանդ անել, «Նաիրիտը» կործանման հասցնել…իսկ հետո հանգիստ խղճով անցնել դիվանագիտական աշխատանքի:
Եվ դա էն պարագայում, երբ էսքանից հետո նորմալ օրինական երկրում առանց երկար-բարակ մտածելու վարչապետին պետք է, էսպես ասած, «под белые рученьки» ու քրեական գործ հարուցեին:
Ես պնդում եմ, որ էս հարցում այլ կարծիք չի կարող լինեն` Տիգրանին պետք է քրեական պատասխանատվության կանչել, այլապես ստացվում է, որ մենք մեր լռությամբ օրինականացնում ենք պետական թալանը և հաստատում ենք, որ իշխանական աթոռը ոչ այլ ինչ է, քան ընդամենը էս կամ էն անձի համար ժողովրդի և պետության թալանի միջոցով սեփական գրպանները լցնելու հնարավորություն:

Գրիգոր Աթանեսյանի ֆեյսբուքյան էջից