Եթե մի փոքր պատկերավոր ներկայացնենք Հայաստանի այսօրվա վիճակը, ապա այն նման է այրվող տարածքի։ Այն մարելու համար հրշեջների (իշխանությունների) ուժերը չեն բավականացնում կամ պարզապես չեն ուզում մարել հրդեհը (օրինակ փրփուրից ատկատ կանեն), իսկ մյուսներին (այլ ուժերին) պարզապես թույլ չեն տալիս մոտենալ և օգնել, քանի որ նախ դա իրենց է վերապահված, և հետո, եթե օգնության եկածներին հաջողվի մարել, իրենք կզրկվեն իրենց աշխատանքից, մանավանդ որ շանսերը բավական մեծ են։
Միևնույն ժամանակ հրդեհը գնալով մեծանում ու ընդգրկում է ավելի մեծ տարածքներ։ Հիմա հրշեջները ունեն երկու տարբերակ, կամ ընդունել օգնությունը ու բոլորով մարել հրդեհը, կամ սպասել, մինչև հրդեհը այրի ամեն ինչ, իսկ օգնողները ինքնակամ հեռանան, որպեսզի իրենք էլ չայրվեն։
Խելացի և հեռատես լինելու դեպքում, իհարկե, կընտրեին առաջին տարբերակը, բայց նրանք ընտրում են երկրորդը, և դեռ ավելին, որոշում են բենզին լցնել կրակի վրա ու արագացնել այրման պրոցեսը (կուտակայինը թողել ուժի մեջ ու շարունակել Տիգրան Սարգսյանի սկսածը)՝ այն դարձնելով պայթյունավտանգ նույնիսկ սեփական գոյության համար։
«Հայաստանի այսօրվա վիճակը նման է այրվող տարածքի»