Կարծիք

13.04.2014 16:55


«Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին ստիպված է նշանակել վարչապետ»

«Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին ստիպված է նշանակել վարչապետ»

Սերժ Սարգսյանն այսօր ստիպված է Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակել։

«Վերջի բոլշևիկը» «խորամանկ» շախմատային կոմբինացիա էր մշակել.
1. Հանել Տիգրան Սարգսյանին՝ կանխելով «քառյակի» շուրջօրյա հանրահավաքները,

2. Վարչապետի պաշտոնում առաջարկել Հովիկ Աբրահամյանին՝ նախապես զիջումներ կորզելով ԲՀԿ–ից,

3. Հովիկ Աբրահամյանին թողնել պարտքի տակ ու ցույց տալ, որ ԱԺ՝ այժմ արդեն նախկին նախագահը, բացառապես իրեն է պարտական վարչապետ դառնալու համար՝ այդպիսով նրան խամաճիկային դերակատարում վերապահելով։

Բայց, երբ հինգշաբթի օրը ԲՀԿ–ն հստակ հայտարարեց՝ իր համար միևնույն է, թե ով կլինի ՀՀ վարչապետ, ԲՀԿ–ն պաշտոնների հետևից ընկած չէ և միանշանակ դե՛մ է Սահմանադրական փոփոխություններին, Սերժ Սարգսյանը խոր «մանթրաժի» մեջ ընկավ։
Ահա՛ թե ինչն էր պատճառը, որ հինգշաբթի օրվա ՀՀԿ նիստում նա այդպես էլ Հովիկ Աբրահամյանի անունը չտվեց։ Մտածում էր գոնե մի քիչ էլ ժամանակ շահի, փորձի համոզել ԲՀԿ–ին, բայց ապարդյուն։

Փաստը մնում է փաստ, որ այսօր Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին ստիպված է նշանակել վարչապետ, քանզի հայտնվել էր ցայտնոտի մեջ ու այլ թեկնածու չէր կարող գտնել։

Փաստորեն, Սերժ Սարգսյանը ո՛չ ԲՀԿ–ին կարողացավ Հովիկ Աբրահամյանով թուլացնել, ո՛չ էլ Հովիկ Աբրահամյանին կարողացավ ցույց տալ, թե նրան մեծ լավություն է անում։

Սերժ Սարգսյանը Տիգրան Սարգսյանին հեռացնելուց հետո այլ լուծում չուներ, քան վերոնշյալ ներքին կոմբինացիայի կիրառումը։ Իսկ հիմա, երբ չհաջողվեց ԲՀԿ–ից զիջումներ կորզել, ստիպված է լիզել իր իսկ թքածը։ Անո՛ւշ լինի։

Արեգնազ Մանուկյան

Աղբյուրը՝ https://www.facebook.com/aregnaz.manukyan

Այս խորագրի վերջին նյութերը