ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել «ՀՀ 2009թ. պետական բյուջեում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2008թ. դեկտեմբերի 25-ի թիվ 1573-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և գումար հատկացնելու մասին»։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության մամլո ծառայությունից՝ որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ բնական աղետների հետևանքով մի շարք ճանապարհահատվածներ հրատապ վերանորոգման կարիք ունեն, իսկ որոշ օբյեկտների գծով աշխատանքներն անհրաժեշտ է ավարտել 2009թ. ընթացքում։ Մասնավորապես, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը 2009թ. երրորդ եռամսյակում կհատկացվի 210000.0 հազար դրամ, որի արդյունքում կհիմնանորոգվի Տավուշի մարզի Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար ավտոճանապարհի սողանքային հատվածը, կկարգավորվի Ոսկեպար համայնքի շրջանցող ավտոճանապարհի ջրահեռացման համակարգը, ՀՀ Սյունիքի և Տավուշի մարզպետարաններին տրվող հատկացումների շնորհիվ կլուծվեն սողանքային հատվածների ճանապարհամերձ գոտում գտնվող բնակելի տների և կառույցների իրացման հետ կապված խնդիրներ և այլ հարցեր։
Կվերականգնվեն բնական աղետից տուժած ճանապարհները