Կարծիք

13.04.2014 14:25


Արմեն Հարությունյան

Արմեն Հարությունյան

Գաղտնիք չէ, որ Սերժ Սարգսյանը ոչ միայն քաղաքական ու պետական այրի որակների նշաձողն է խայտառակ ձևով իջեցրել, այլև՝ մարդկային կերպարինը: Չեմ պատկերացնում, թե էլ ինչ կարող են պարտադրել նրան՝ պաշտոնին մնալու դիմաց, որ չհամաձայնվի:

Տեղյակ եք, որ մարդկանց այս կամ այն դերի համար նախապատրաստելուց առաջ՝ սիրած աղջկա սրտին տիրանալու համար լինի, թե պատասխանատու պաշտոն ստաձնելու, տարբեր փորձությունների են ենթարկում, թե արդյոք՝ խիզախ է, վճռական, ուժեղ կամքի տեր, ազնիվ…

Իսկ ամեն գնով պաշտոնին մնալու պատրաստ գործիչների համար էլ փորձությունն անցկացվում է հոլանդական աճուրդի ձևով՝ դեպի ներքև: Ուստի Ազատիչին անընդհատ ստիպում են կռանալ, բայց որքան իջեցնում են, պարզվում է դեռ տեղ կա: Թվում է, թե հասել է «պլինտուսի» (շրիշակ) ստորին մասին, բայց Ս.Սարգսյանի պարագայում՝ դա դեռ ամենը չէ: Այ, այստեղ է, որ օգնության է գալիս մարդու բարոյական անկումը, որն իրոք Ազատիչի պարագայում ստորին սահման չունի:
Ու, եթե Կրեմլից Պուտինի օգնականը զանգի ու հանձնարարի Ազատիչին, որ նա իր հավատարմությունը հավաստելու համար պարտավոր է ամեն երեկո «զբոսնել» ՌԴ շոուբիզնեսի անվանի ներկայացուցիչ, իրականում ոտքից գլուխ «լոլիտա»՝ Լոլիտա Միլյավսկայայի հետ, հավատացեք, որ Ս.Սարգսյանն անմիջապես դրական պատասխան կտա:

«Զբոսանքի» մասին օրենքն արտահերթ կարգով անմիջապես կընդունվի խորհրդարականան մեծամասնության կողմից, իսկ ՀՀԿ-ի (Համավոր հարսների կուսակցություն) «սոխակներն» էլ, մեկը մյուսին հերթ չտալով, կհիմնավորեն, որ այդ օրենքի ընդունումը ՌԴ-ի պահանջով չէ պայմանավորված, այլ՝ վաղուց էր հասունացել և Սարգսյանի նախաձեռնողականության հերթական հաղթանակն է:
Բայց այստեղ հարկ է հասկանալ մեզ հոգեհարազատ ասացվածքի էությունը. «Լավ է լինել «լոլիտա» ֆիզիկապես, քան՝ գաղափարապես»:

Արմեն Հարությունյան

Աղբյուրը՝ https://www.facebook.com/profile.php?id=100007853887323&fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը