Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Գործադիրը փոփոխություն է կատարել «ՀՀ Ազգային Ժողովում ՀՀ վարչապետի ելույթից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման մեջ, մասնավորապես, որոշման հավելվածի «Ռեգիոնալ նշանակություն ունեցող նոր էներգետիկ նախագծերի իրականացում» բաժինը շարադրվել է նոր խմբագրությամբ. ներառվել է Մեղրի ՀԷԿ-ի կառուցումը, որ նախատեսվում է իրականացնել 2010-2015 թվականների ընթացքում։ Փոփոխության անհրաժեշտությունն առաջացել է ՀՀ նախագահի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած այցի ընթացքում երկու երկրների էներգետիկայի նախարարությունների միջև Մեղրի ՀԷԿ-ի կառուցման մասին Փոխըմբռնման հուշագրի ստորագրման կապակցությամբ։
Հավանություն տալով ընդունված որոշմանը՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է ՀՀ էներգետիկ համակարգի ֆինանսական կայունության խնդիրներին։ Կառավարության ղեկավարը, մասնավորապես, նշել է. «Առաջարկում եմ մի արձանագրային որոշում ընդունենք էներգետիկայի համակարգի ֆինանսական կայունությունն ապահովելու նպատակով։ Որպեսզի թույլ չտանք նաև վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագնի աճ, անհրաժեշտություն կա, որպեսզի էներգետիկ համակարգում առաջացող ֆինանսական ճեղքվածքները փակվեն այս ոլորտում աշխատող պետական ձեռնարկությունների հաշվին, մասնավորապես Որոտանի ՀԷԿ-ի, Երևանի ՋԷԿ-ի առաքվող էլեկտրական էներգիայի հզորությունների և բարձրավոլտ էլեկտրացանցերի կողմից էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության մատուցման սակագների հաշվարկներում ներառված շահույթի և մաշվածության, ինչպես նաև Հայկական ատոմակայանի առաքվող էլեկտրական էներգիայի սակագների հաշվարկում ներառված հատուկ ֆոնդերի և որոշ ծախսային հոդվածների նվազման հաշվին։ Այս արձանագրային որոշումը ընդունենք և հանձնարարական տանք, որ աշխատեք այս ուղղությամբ՝ ապահովելով ֆինանսական կայունություն»։
Էլեկտրաէներգիայի սակագինը չի բարձրանա