Կարծիք

13.04.2014 11:20


Ո՞վ կփոխարինի «բորտուղեկցորդուհի» Տիգրան Սարգսյանին

Ո՞վ կփոխարինի «բորտուղեկցորդուհի» Տիգրան Սարգսյանին

(ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԵՏՔ Է ԴԱՏՎԻ)

Քիչ ժամանակ է մնացել, որպեսզի ուրախալի լուրն իմանանք, որ վերջապես, 10 երկարուձիգ օր անհամբեր սպասելուց հետո՝ վարչապետ ունեցանք: Մարդիկ էլ զարմացած ասում էին, որ եթե Տ.Սարգսյանը դեռ փետրվարին էր հրաժարականի դիմում ներկայացրել, ապա ինչո՞ւ մինչև հիմա փոխարինողի հացը լուծված չէր, որ մնաց մինչև վերջին օրը: Ախր այդ տնաշեն «Օֆշոր Տիկոն» այնպես վարչապետի պաշտոնը դեֆորմացրեց, որ դարձավ անփոխարինելի իր տեղում, ու մինչև այդ պաշտոնի ընկալումը չփոխվեր, հնարավոր չէր լինի նրան փոխարինող գտնել: Միտքս հստակեցնելու համար մի հին անեկդոտ հիշեցնեմ:

«Արջը օդանավում մոտենում է հրամանատարին ու ականջին ասում, որ իրեն պետք է ուտի: Խեղճ հրամանատարը բացատրում է, թե ինչ պատասխանատու գործ է ինքը կատարում, և որ իրեն ուտելու դեպքում ինքնաթիռը կարող է կործանվել: Արջը ստիպված հերթով մոտենում է անձնակազմի անդամներին և ամեն մեկի ականջին շշնջում, որ իրենց պետք է ուտի: Բայց բոլորն էլ մատնանշում են իրենց գործի կարևորությունը, և որ իրենց բացակայությունը կարող է վթարի պատճառ դառնալ: Արդեն համբերությունը հատած արջը վերջում մոտենում է բարետես ստյուարդեսային (բորտուղեկցորդուհուն) և ականջին ասում, թե պետք է ուտի նրան: Բայց գեղեցիկ աղջնակն արջի ականջին մի բան է շշնջում, որից հետո արջը գլուխը բռնած գոռալով վազում է դեպի վթարային ելքը, բացում դռնակն ու իրեն ինքնաթիռից նետում դուրս: Ուղևորները զարմացած հարցնում են, թե այդ ի՞նչ ասաց, որ այդպես լեղապատառ այս բարձրությունից, ընթացքի ժամանակ արջը թռավ դուրս ու սատկեց: Ուղեկցորդուհին հանգիստ տոնով ու ժպտալով պատասխանում է. «Տե՛ս, այս անձնակազմում քանի տղամարդ կա: Ամբողջ թռիչքի ընթացքում նրանք բոլորն ինձ են, գրական հայերեն ասած՝ «սիրում», եթե ինձ ուտես, ապա ստիպված քեզ են «սիրելու»»:
Առակս ինչ կցուցանե: Ախր Տիգրան Սարգսյանին ինչ ասում էին՝ անում էր, ինչ ուզում էին՝ հետն անում էին, նա հո ՀՀ վարչապետը չէր, այլ Սերժ Սարգսյանի «նավի» ստյուրադեսան, ով նաև սեփական «ալաֆներն» էր անում և «օֆշորագիտությամբ» զբաղվում:
Հիմա իրեն, որ հանել են, ոչ ոք փոխարինել չի կարող այդ «բարդ ու պատասխանատու» գործում: Մնում է ստիպված վերականգնել սահմանադրությամբ վարչապետին վերապահված լիազորությունները, որպեսզի նորմալ մեկին գտնեն, թե չէ կմնանք առանց ստյուարդեսա, վայ կներեք՝ վարչապետ: Թեև անկեղծ լինենք, ինչպիսի վարչապետ էլ գտնեն, միևնույն է, քանի դեռ Սերժ Ազատիչի հարցերը լուծված չեն, արջն անընդհատ ականջներիս անկապ բաներ է փսփսալու։

Արմեն Հարությունյան

Աղբյուրը՝ https://www.facebook.com/profile.php?id=100007853887323&fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը