Կարծիք

13.04.2014 00:00


Սենց եք անում էլի, որ խիարը թարս է բուսնում

Սենց եք անում էլի, որ խիարը թարս է բուսնում

Երկու ոտքով ամուր կանգնած հայոց բարեբեր ստվարաթղթի վրա
(ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԵՏՔ Է ԴԱՏՎԻ)

Այսօր շաբաթօրյակ էր Երևանում: Շատերը զբաղված էին գործ անելով, իսկ մի որոշ մասն էլ՝ թեմային հարիր ֆոտոսեսիայով: Համացանցն արդեն առավոտվանից ողողել էին նկարներով, թե ինչպես են մաքրում փողոցներն ու այգիները:

Բայց ինչն է տհաճ. ոչ ոք, բահով աշխատելիս, կանգնած չէր ստվարաթղթե «գորգի» վրա՝ ինչպես «Ամենայն հայոց առաջնորդ, նորին սուրբ օծություն ու արդեն տիրազուրկ»՝ Սերժիկ Ա-ն:

Սա ի՞նչ անհարգալից վերաբերմունք է մեր առայժմ մտքով օծված «Կենտկոմի գլխավոր քարտուղարի» հանդեպ: Չեմ հասկանում այնպայման պիտի մարդը Հյուսիսային Կորեայի առաջնորդի պես բռնի իրա թիմակիցներին կրականետով շոգեխաշի՞, որ նոր հասկանաք, որ պետք է մազերներդ կտրեք ձեր առաջնորդի մազերի պես միայն, և առհասարակ, ամեն ինչում նրան ընդօրինակեք:

Իսկ ինչ է, թե Սերժ Սարգսյանի սահմանադրական փոփոխությունների մտահաղացումն առայժմ կյանքի չի կոչվել ու ինքը դեռ «մեծն առաջնորդ» չի, այլ՝ ընդամենը նախագահ, ու եթե իր ազգանունը Կիմ Չեն Ըն չի, ոնցոր, թե ձեր հեչ էլ «ընին» չի՝ նրա ասածներն ու արածները՝ ի գիտություն և անշեղ կատարում ընդունելը:

Անհարմար է չէ, մարդը բան ու գործ թողած ամեն անգամ մի թեմայով ֆոտոսեսիա է անցկացնում, ցույց տալիս, թե ինչպես պետք է բահը ձեռքին նկարվել, թիմակիցներին էլ ստիպում կովերի պտուկները լվանալու օրինակ ցույց տալ, իսկ դուք էն մեկի գլուխը կերաք, հիմա էլ, որ իրեն գլուխն եք ուզում ուտել՝ բա դուք ե՞ք կովերի պտուկները լվալու կամ էլ՝ հող փորելու:

Սենց եք անում էլի, որ խիարը թարս է բուսնում։

Արմեն Հարությունյան

Աղբյուրը՝ https://www.facebook.com/profile.php?id=100007853887323&fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը