Քաղաքական

12.04.2014 23:34


Աշոտ Գրիգորյան. «Տիգրան Սարգսյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի»

Աշոտ Գրիգորյան. «Տիգրան Սարգսյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի»

ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի, ՀՅԴ–ի և «Ժառանգության» հրավիրած տնտեսական համաժողովին ներկա է եղել նաև Եվրոպայի հայկական կազմակերպությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը։

Նա ընդգծել է, որ Եվրոպայի հայերը մի քանի մլրդ եվրո կարող են ներդնել Հայաստանում, սակայն մեր երկրի ներդրումային մթնոլորտը նրանց վստահություն չի ներշնչում։

–Ամեն ինչի մեղավորը բուրգի գագաթին նստած անձնավորությունն է։ Սերժ Սարգսյանը պետք է հասկանա, որ փոխզիջումներ չեն լինի, և իրավիճակը պետք է փոխվի։ Պետք է ոչ թե հեռացնել վարչապետին և նրան Եվրոպա «վաստակած» հանգստի ուղարկել, այլ քրեական պատասխանատվության ենթարկել,-շեշտել է Գրիգորյանը։

Նա վստահություն է հայտնել, որ իշխանությանափոխությունից հետո մի քանի հարյուր չափազանց գրագետ երիտասարդների շնորհիվ Հայաստանի տնտեսությունը կտրուկ կաճի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը