Արծվիկ Մինասյանը մոտ 20% տնտեսության անկում է կանխատեսում
-Բյուջեի կատարման առումով որևէ խնդիր չկա, հատկապես եթե այն դիտարկենք վարկեր վերցնելու տեսանկյունից։ Ամենևին անհրաժեշտություն չկա սեկվեստր իրականացնելու,-պատասխանելով «7օր»-ի հարցին, թե հնարավո՞ր է, որ աշնանը կառավարությունը սեկվեստր հայտարարի, ասել է ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
-Վարկային այն միջոցները, որոնք վերցրել է կառավարությունը, բավարար են իրականացնելու ծախսերը։ Սակայն խնդիրն այն է, թե ինչ միջոցներով և ինչ արդյունավետությամբ է այն ծախսվելու։ Եթե ծախսվելու է այնպես, ինչպես ներկայումս է կառավարությունը դա տեսնում կամ պատկերացնում, ապա այն չի բերելու տնտեսության վերելքի,-նշել է Ա. Մինասյանը։
Նա նաև ասել է, որ 15%-ի կանխատեսումն իրական չի համարում, որովհետև մեր տնտեսությունը չափազանց մեծ կախվածություն ունի հատկապես ռուսական տնտեսությունից. «Իսկ Ռուսաստանում տնտեսական ճգնաժամի հերթական ալիքն է գալիս, որը մեր տնտեսությանը նոր հարվածներ է բերելու»։
-Անկման տոկոսն ավելի բարձր է լինելու, այն կմոտենա 20-ի։

7or.am