Տեղի ունեցավ ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի, ՀՅԴ–ի և «Ժառանգության» տնտեսական համաժողովը (տեսանյութ)
Այսօր Ծաղկաձորում կայացավ 4 ոչիշխանական ուժերի՝ ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի, ՀՅԴ–ի և «Ժառանգության» «Տնտեսական նոր քաղաքականություն» խորագրով համատեղ համաժողովը։ Դրան մասնակցում էին ԲՀԿ խմբակցության պատգամավորների հիմնական մասը՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, ՀԱԿ-ից՝ Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Վահագն Խաչատրյանը, Վլադիմիր Կարապետյանը, «Ժառանգություն»–ից՝ Ռուբեն Հակոբյանը, ՀՅԴ-ից՝ Արծվիկ Մինասյանը և Արա Նռանյանը: Համաժողովին ներկա էին նաև քաղաքական այլ գործիչներ, փորձագետներ, հեղինակավոր տնտեսագետներ և իրավաբաններ Հայաստանից ու արտերկրից, ՀԿ ներկայացուցիչներ:
Համաժողովն իր ելույթով բացել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ ընդգծելով, որ տնտեսական ծրագիր մշակելը անհրաժետ էր՝ լուծումներ առաջարկելու, և, ինչու չէ, ցույց տալու այն հիմնական կոպիտ սխալները, որոնք թույլ է տվել կառավարությունը վերջին տարիներին։
–Պետք է շեշտեմ, որ այսօր բազմաթիվ հզոր անհատներ, պետություններ, կառույցներ պատրաստ են օգնելու և սատարելու Հայաստանին, բայց դրա համար պետք է աշխատել ներգրավել նրանց, ոչ թե խուսափել նրանցից։ Մենք ուրիշների պես չենք ասում, թե մենք ամեն ինչ գիտենք, ու երկրի տնտեսությունը մի քանի տարով հասցնում ծանրագույն ճգնաժամի։ Մենք ասում ենք այո՛, խնդիրները շատ են ու շատ բարդ, բայց մենք չենք վախենում դրանցից, մենք կարող ենք գտնել դրանց լուծումները՝ մեր ուժերով ու նաև օտարերկրյա մեր գործընկերների շնորհիվ։ Հայաստանի տնտեսությունը կարքի ունի կտրուկ բարելավման, և պետք է գործի մի քանի հստակ բանաձև,–հայտարարել է Գ. Ծառուկյանը։
Առաջին բանաձևն այն է, որ աշխատող մարդուն պետությունը պետք է հարգի և օգնի, այլ ոչ թե խանգարի։
Երկրորդ բանաձևով Ծառուկյանն առաջարկում է փոքր և միջին բիզնեսին տալ աշխատելու բոլոր հնարավորություններն ու արտոնությունները։
–Երրորդ՝ այն պաշտոնյան, ով խանգարեց աշխատող մարդուն, պետք է պատասխան տա դատարանի առաջ։ Չորրորդ՝ գյուղացուն չի կարելի թողնել միայնակ՝ բնական աղետների ու այլ դժվարությունների առաջ։ Հինգերորդ՝ Հայաստանը կարքի ունի լավ, կրթված մասնագետների, ու պետությունը պետք է կարևորի նրանց, ոչ թե ծանթոներին ու բարեկամներին։ Վեցերորդ՝ երկրում պետք է ստեղծվեն մրցակցային դաշտի անհրաժեշտ պայմանները, պետք է հրաժարվել ցանկացած մենաշնորհից՝ հակառակ դեպքում տնտեսությունը չի զարգանա,–նշել է Գ. Ծառուկյանը։
Նա նաև ընդգծել է, որ տնտեսությունը չի լինում ընդդիմադիր կամ իշխանամետ, տնտեսությունը լինում է կա՛մ առողջ ու զարգացող, որից բարձրանում է ժողովրդի բարեկեցությունը, կա՛մ քանդված՝ կեղծ թղթերի ու ցուցանիշների վրա սարքված, որից ժողովուրդը փախնում է այլ երկրներ։
Համաժողովում ելույթ է ունեցել նաև ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։ Նա նշել է, որ ստեղծված իրավիճակն ունի միմիայն մեկ լուծում՝ քաղաքական:
–Տնտեսական բոլոր լուծումները, ցավոք, սպառած են: Հիվանդին՝ տվյալ դեպքում գոյություն ունեցող ավազակապետությանը, դեղամիջոցները չեն փրկի: Պետք է դիմել վիրահատության,–հայտարարել է Վ. Խաչատրյանը:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ ասել է, որ քառյակի կողմից ներկայացված տնտեսական ծրագիրն իրոք շատ լավն է, բայց այս իշխանությունների ձեռքում ցանկացած լավ ծրագիր կվարկաբեկվի։
–Պատճառն այն է, որ Հայաստանում առկա խնդիրները հիմնականում ոչ թե տնտեսական են, այլ քաղաքական,–ընդգծել է Ռ. Հակոբյանը:
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի խոսքերով էլ՝ այս ծրագրի իրականացման գործում շատ է կարևորվում նաև սփյուռքի դերը:
–Սփյուռքը պետք է մասնակցի իր ամբողջ ներուժով: Դրա համար անհրաժեշտ է, որ պետությունը տասը տարով ազատի բոլոր տեսակի հարկերից՝ թողնելով միայն եկամտահարկը:
Մինասյանը հայտնել է, որ ներկայացված տնտեսական ծրագիրն աշխատելու ցանկություն ունեցող բոլորին կարող է աշխատատեղերով ապահովել, ինչը կխթանի նաև ներգաղթը:
–Մենք առաջարկում ենք նաև սեփականության իրավունքի պաշտպանության բնագավառում կոնկրետ քայլեր,-հայտնել է Ա. Մինասյանը:

7or.am