Աշխարհ

12.04.2014 14:11


Եվրախորհրդարանի պատգամավոր. «Ուկրաինայի դաշնայնացումը կլինի առավել իմաստուն և ծանրակշիռ որոշում»

Եվրախորհրդարանի պատգամավոր. «Ուկրաինայի դաշնայնացումը կլինի առավել իմաստուն և ծանրակշիռ որոշում»

Ուկրաինայի դաշնայնացումն առավել իմաստուն և ծանրակշիռ որոշում կլինի երկրում ճգնաժամը հաղթահարելու համար։ Այդպիսի կարծիք է այսօր հայտնել Եվրախորհրդարանի պատգամավոր, Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության անդամ Մարին Լե Պենը ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ հանդիպմանը։

«Ուկրաինայում ստեղծված իրավիճակում դաշնայնացման հանրաքվեի անցկացման որոշումը առավել ճիշտ տարբերակը կլինի»,–ասել է նա։

«Կարևոր է, որպեսզի բոլոր շահագրգիռ կողմերը հավաքվեն բանակցությունների սեղանի շուրջ»,–հավելել է Լե Պենը։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը