Լրահոս

20.08.2009 14:06


Արծվիկ Մինասյան. «Ավագանու ընտրություններով ընդամենը վերահաստատվեց մոնոպոլ տեղական ինքնակառավարման մի համակարգ»

Արծվիկ Մինասյան. «Ավագանու ընտրություններով ընդամենը վերահաստատվեց մոնոպոլ տեղական ինքնակառավարման մի համակարգ»

-Այն, ինչ ձևավորվել է այսօր Երևանում տեղական ինքնակառավարման մակարդակով, ոչ մի կապ չունի թե՛ Սահմանադրությամբ, թե՛ միջազգային փաստաթղթերով ամրագրված տեղական ինքնակառավարման հետ,-խոսելով ձևավորված ավագանու մասին՝ այսպիսի  կարծիք է հայտնել ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը։

Պարոն Մինասյանն ասել է նաև, թե ավագանու ընտրություններով ընդամենը վերահաստատվեց մոնոպոլ տեղական ինքնակառավարման մի համակարգ, որը հաշվի չի առնում ո՛չ ժողովրդի ցանկությունը, ո՛չ հասարակության կարծիքը, առավել ևս՝ նախընտրական որևէ խոստում իրականություն չդարձավ։

-Սա ևս մեկ անգամ խոսում է այն մասին, որ մեր քաղաքական համակարգը առողջացման շատ լուրջ խնդիր ունի։ Քաղաքապետարանում ընդամենը երկու ուժերի մասնակցությունը ավագանու մակարդակով չի երաշխավորում մեր մայրաքաղաքի կայուն զարգացումը,-նշել է պատգամավորը։

Արծվիկ Մինասյանը հիշեցրել է իր նախընտրական խոստումներից մեկը. «քաղաքապետարանն արդյունավետ կարող է աշխատել այն ժամանակ, երբ հաղթող քաղաքական ուժն իրեն վերահսկելու իրավասությունը վերապահի իր ընդդիմախոսներին։ Հակառակ դեպքում հնարավոր չէ ապահովել արդյունավետ աշխատանք»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը