Լրահոս

12.04.2014 13:11


Խարկովում շարունակվում են ռուսամետ ակտիվիստների ցույցերը

Խարկովում շարունակվում են ռուսամետ ակտիվիստների ցույցերը

Ուկրաինայի հարավ–արևելքում շարունակվում են ռուսամետ ցույցերը։ Ակտիվիստները պլանավորում են դուրս գալ Խարկովի փողոցներ՝ ռուսական դրոշի ներքո՝ չնայած իշխանության կողմից ավելի վաղ հայտարարված արգելքին։ Ուկրաինայի Ներքին գործերի նախարարությունն իր հերթին խոստացել է զանգվածային անկարգությունների դեպքում ուժ կիրառել։

Խարկովում ռուսամետ ցույցերին, որոնց անցկացումը նշանակվել է այսօր, մտադրված են մասնակցել ազգային շարժումների այնպիսի ներկայացուցիչներ, ինչպիսիք են «Վելիկայա Ռուս»–ը և «Բորբա»–ն։ Նրանց խոսքերով՝ նրանք իրենց ակցիան կանցկացնեն անկախ դատարանի որոշումից:

Այս մասին տեղեկացնում է russian.rt.com–ը՝ «Ռոսիյսկայա Գազետա»–ին հղումով:

Այս խորագրի վերջին նյութերը