Լրահոս

12.04.2014 12:16


Հռոմի պապը ներողություն է խնդրել մանկապիղծ եկեղեցականների համար

Հռոմի պապը ներողություն է խնդրել մանկապիղծ եկեղեցականների համար

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հրապարակային ներողություն է խնդրել բոլոր այն մանկապիղծ եկեղեցականների համար, ովքեր տասնամյակներ շարունակ սեռական բնույթի ոտնձգություններ են իրականացրել երեխաների նկատմամբ։

Gazeta.ru–ի փոխանցմամբ՝ Հռոմի պապը Երեխաների պաշտպանության միջազգային կաթոլիկ կազմակերպության անդամներին հայտնել է, որ կաթոլիկ եկեղեցին պատասխանատու է այն բարոյական ու ֆիզիկական վնասի համար, որ հասցրել է տուժածներին։ Նա նաև ընդգծել է, որ կանի ամեն ինչ մեղավորներին հայտնաբերելու ու պատժելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը