Լրահոս

20.08.2009 14:02


Գործազրկության մակարդակը ՀՀ–ում աճել է

Գործազրկության մակարդակը ՀՀ–ում աճել է

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության տվյալներով 2009թ.-ի օգոստոսի 1-ի դրությամբ ՀՀ-ում գործազրկության մակարդակը տարեսկզբի համեմատ աճել է 0,7 տոկոսային կետով և կազմել է 7%։ Այն հանրապետության միջինից բարձր է Շիրակի՝ 12,5%, Լոռու՝ 12,0%, Սյունիքի՝ 11,9%, Կոտայքի՝ 8,8%, Տավուշի՝ 8,3% մարզերում։

Ինչպես «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հայտնել է «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետ Սոնա Հարությունյանը, 2009թ.-ի օգոստոսի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 101.0 հազար, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 9.2%-ով (91.7հազ մարդ)։ Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 83.8%-ը (84.7հազար)։ Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 10.8%-ով (75,6հազ մարդ)։ Գործազուրկների 71.1%-ը կանայք են։

Նրա խոսքերով, աշխատանքի է տեղավորվել 5049 աշխատանք փնտրող, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 6.3%-ով (4733 մարդ)։ Աշխատանքի տեղավորվածներից 3087-ը կանայք են, 1159-ը երիտասարդներ են։

-Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և աշխատաշուկայի առաջիկա մի քանի ամիսների կանխատեսումը՝ կշարունակի աճել զբաղվածության տարածքային կենտրոններում հաշվառվողների և հետևապես նպաստառուների թվաքանակը,- ասել է Սոնա Հարությունյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը