Կարծիք

12.04.2014 10:50


«Սերժ Սարգսյանը պետք է ներողություն խնդրի ժողովրդից ու հրաժարական տա»

«Սերժ Սարգսյանը պետք է ներողություն խնդրի ժողովրդից ու հրաժարական տա»

Շատ պարզ է երևում, որ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցից հետո կրկին դղրդաց քաղաքական դաշտը, ՀՀԿ-ն՝ իր ղեկավարով, խուճապի մեջ են հայտնվել: Այնպիսի խուճապի մեջ են, որ չեն կողմնորոշվում վարչապետ ընտրեն, չնայած ընտրել իրենց չի էլ սազում, այլ՝ դնեն: Սերժ Սարգսյանն ուզում էր իր սուտի, աննպատակ խոստումներով համոզեր քառյակին միանալ սահմանադրական փոփոխությունների հակապետական խաղին, բայց նույնիսկ չհաջողվեց սահմանադրական փոփոխությունների միջոցով իր մշակած պլանը ներկայացնել քառյակին, քառյակը Սերժին ու իր միամիտ, խխճուկ պլանն արհամարհեց: Բոլորն էլ լավ գիտեն, որ ՀՀԿ ղեկավարը ստախոս է, նայեք նրա բոլոր հայտարարությունները և համեմատեք դրանք արված գործողությունների հետ: Սերժ Սարգսյանը այս պարագայում ընտրության հնարավորություն առանձնապես չունի: Նա պետք է ներողություն խնդրի ժողովրդից ու հրաժարական տա: Իսկ հրաժարականի տեքստին հաշված օրեր են մնացել:

Շահեն Բադալյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը