Լրահոս

20.08.2009 13:37


Արծվիկ Մինասյանը կառավարության հակաճգնաժամային քաղաքականությունը 2 է գնահատել

Արծվիկ Մինասյանը կառավարության հակաճգնաժամային քաղաքականությունը 2 է գնահատել

-Այն, ինչ կոչվում է համաշխարհային տնտեսական ճգնաժամ, ցավոք, Հայաստանում բավական ընկալում չունեցավ, հատկապես՝ կառավարման մակարդակում,-«Դուպլեքս» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիման ժամանակ ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը։

-Կառավարությունը պետք է վերանայի իր քաղաքականությունը և իրականացնի իսկապես արդյունավետ քաղաքականություն, այլ ոչ թե միայն խոսքերով կամ ամրագոտիներ կապելով՝ փորձի պայքարել ճգնաժամի դեմ,-ասել է Արծվիկ Մինասյանն ու շարունակել,-այլ կերպ ասած, կառավարության հակաճգնաժամային քաղաքականությունն այսօր գնահատում եմ 2 գնահատականով,  և համարում եմ, որ քանի դեռ ուշ չէ, մենք պետք է հասկանանք, որ նույնիսկ միջազգային կազմակերպությունների տված խորհուրդներից պետք է օգտվենք այնքանով, որքանով որ դա ազգային տնտեսություն ձևավորելու հիմք կարող է հանդիսանալ։

Պատգամավորը նաև տեսակետ է արտահայտել, որ ճգնաժամը նաև հնարավորություն է, որպեսզի ճշգրտումներ կատարվեն տնտեսության ճյուղերի միջև, և համաչափ զարգացում ապահովվի։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը