Երեկ համացանցում մի լուսանկար տեսա, որ երեւի նոր էին տարածել:
Պատկերված էր Սերժ Սարգսյանը՝ «յուղը վրան» բահը ձեռքին, «կարդոնե» թղթի վրա կանգնած:
Որքան փնտրեցի, չկարողացա պարզել, թե ո՞ր մարզում կամ գյուղական ո՞ր համայնքում են նկարել, որտեղ է նա փորձում փորել հողը:
Աշխատանքը դեռ չէր սկսել ու լուսանկարել էին:
Խելքից մտքից դուրս մի տեսարան է. մարդը փորձում է հողը փորել՝ կանգնելով ոչ թե հողի, այլ «կարդոնե» թղթի վրա: Ավելին՝ երեւում է անգամ «յուղը վրան» բահի պիտակը: Թե ինչ արտադրության բահ է, դա դժվար է պարզել, բայց որ «յառլիկն» էլ վրայից չեն պոկել ու տվել են «նախագի ձեռը»՝ դա ակնհայտ է:
Գավառականության ու քաղքենիության համադրություն։
Մի պահ նույնիսկ զարմացա. իսկ ինչո՞ւ ապմհովանի չեն պահել գլխին: Եթե մարդը պաշտպանվում է հողից, ապա պետք է պաշտպանվի նաեւ երկնքից, որ իր սիրասուն ու «ցողունված» մարմինն ու վերջույթները չվնասվեն: Մանավանդ, երբ արդեն տեսել ենք ամպհովանու նազիր-վեզիր-ական տեսարանը:
Իրոք, արտառոց պատկեր է:
Չգիտեմ, ինքն է այդպես կամեցե՞լ, թե՞ նրա ոտքերի տակ «խալի» փռած ենթականերն են ցանկացել, որ շեֆի «ամպոտ ոտքերը» չդիպչեն հողին: Նրանք, ովքեր շեֆին քծնելու համար, ահա, կանգնեցրել են «կարդոնի» վրա:
Դատելով Սերժ Սարգսյանի հոգեկերտվածքից, ով ժողովրդի հետ շփվում է «ակվարիումային» սկզբունքով՝ ամենայն հավանականությամբ, ինքն է ցանկացել, որ սեփական ոտքերի տակ «խալի» փռեն (չհաշված՝ քծնանքի տարրերն, ինչն այնքա՜ն սիրում է «սպոնտան հողագործի» կերպարի մեջ մտած Սարգսյանը):
Տեսարանն արտառոց է նախ այն առումով, որ Հայաստան այցելած մեծ ու փոքր պետությունների ղեկավարներն, օրինակ, Ծիծեռնակաբերդում կամ այլուր երբեք նման բան չեն արել: Սովորականի պես եկել-կանգնել են հողի վրա, փորել են հողը եւ տնկել են ծառը: Ոչ էլ իրենց երկրում են կանգնել «խալու» վրա եւ ծառ տնկել:
Իսկ Սարգսյանը սեփական հողից տարանջատվում է «կարդոնով»: Ինչպես մի երկու տարի առաջ ժողովրդից տարանջատվեց նախագահականի ճաղերով, որի հետեւից էր խոսում էր Բաղրամյան 26-ի դիմաց բողոքի ակցիա իրականացնող մարդկանց հետ:
Ընդհանրապես, Սերժ Սարգսյանի ցանկացած լուսանկար լավագույնս է բացահայտում «Վերջի բոլշեւիկի», իսկ հիմա էլ արդեն «Ցեկա-յի առաջին քարտուղարի» մարդկային տեսակն ու ղեկավարի կերպը:
«Կարդոնե» հիմք ու հենարան

Կիմա Եղիազարյան