Քաղաքական

11.04.2014 22:22


Սերժ Սարգսյանը փոշմանել է. վարչապետի անունը կհայտնի ոչ թե երկուշաբթի, այլ կիրակի

Սերժ Սարգսյանը փոշմանել է. վարչապետի անունը կհայտնի ոչ թե երկուշաբթի, այլ կիրակի

Այս կիրակի՝ ժամը 14։00-ին, տեղի է ունենալու ՀՀԿ գործադիր մարմնի, այնուհետև՝ ՀՀԿ խորհրդի նիստը: Այդ օրն էլ հայտարարվելու է ՀՀ 13–րդ վարչապետի անունը։

Ուշագրավ է, որ նախօրեին տեղի ունեցած ՀՀԿ նիստից հետո այդ կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ վարչապետի անունը հայտնի կդառնա միայն երկուշաբթի:
Դիտարկմանը, որ վարչապետին նշանակելու՝ Սահմանադրությամբ սահմանված 10-օրյա ժամկետն ավարտվում է ապրիլի 13-ին՝ Շարմազանովն ընդգծեց՝ կիրակին աշխատանքային օր չէ։
Թեև Սահմանադրությամբ ամրագրված չէ, որ նախագահը նոր վարչապետի անունը հայտարարում է հրաժարականն ընդունելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում։
Փաստորեն, այժմ Սերժ Սարգսյանը որոշել է, որ կիրակին աշխատանքային օր է, և հենց այդ օրն էլ ստիպված պետք է հայտարարի նոր վարչապետի անունը։
7or.am

Այս խորագրի վերջին նյութերը