Կարծիք

11.04.2014 15:23


«Պատմական լուսանկարը խախտել է իշխանությունների տրամադրությունը»

«Պատմական լուսանկարը խախտել է իշխանությունների տրամադրությունը»

Երեկ երեկոյան կայացավ ԲՀԿ-ՀԱԿ-Ժառանգություն կուսակցությունների նախագահների հանդիպումը, որից հետո ուժերը հանդես եկան համատեղ մամլո հաղորդագրությունով, որին կցված էր լուսանկար հանդիպումից:

Եվ ահա, այս լուսանկարն իսկապես խախտել է իշխանությունների նյարդերն ու լրջորեն փչացրել նրանց տրամադրությունը: Իսկ դա երևաց այսօր առավոտյան, երբ բացեցի իմ ֆեյսբուքյան էջը և անմիջապես նկատեցի, որ «Ֆեյսբուքում» ինչքան ֆեյք ու մոռացված դեմքեր կային, ինչքան թաքնված իշխանականներ կային, այսօր լծվել են նկարը փնովելու, մեկնաբանելու, ծաղրելու անշնորհակալ, բայց, երևի, լավ վճարվող գործին:

Այլ կերպ ասած, այս լուսանկարի պատճառով «Ստարտ» հրամանն է իջեցվել բոլոր բոլորին, ու մարդիկ անցել են գործի. հո չեն գրում, հո չեն «հումորներ» անում, հո չեն մեկնաբանում, այնպես, որ մարդու ծիծաղ է գալիս: Գոնե, այ մարդ, առաձին–առաձին անեիք, կամ գոնե տարբեր ժամերի, որ էսքան հստակ չզգացվեր ձեր «վերևների» ակնհայտ տագնապն ու իրար խառնվելը, թե չէ, այսպես հա՛մ իրանց խուճապն եք մատնում, հա՛մ ձեզ եք մատնում:

Պատկերացնում եմ, որ մի նկարն է առաջացրել այսպիսի խուճապ, բա ինչ կլիներ, եթե տեղեկատվություն հայտնվեր այն մասին, թե ինչ են կոնկրետ խոսել, ու ինչ համատեղ գործողությունների շուրջ են պայմանավորվել կուսաակցությունների ղեկավարները: Մի իսկական ողբ կսկսվեր երևի, ճամպրուկային տրամադրություններ:

Եթե մի նկարն է այսպես բոլորին խառնել իրար, ուրեմն իշխանությունների վիճակն իսկապես լուրջ է:
Իսկ «ստարտ» հրամանով լուսանկարի վերաբերյալ գործի անցած ֆեյքաիրական էջերին միայն խորհուրդ եմ տալիս մի քիչ թուլանալ. մի քիչ պրոֆեսիոնալ աշխատեք, էլի, թե չէ, ծիծաղալու է իսկապես այս ամենը:

Արտակ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը