«Անբարոյականություն է խոսել սերունդների ապագայի մասին, երբ ինքդ զբաղված ես սերնդի դեմքը ոչնչացնելու գործով»
Կարեն Ավագյան. «Սահմանադրությունը սերունդների համար է»:
Այսպես է փորձել «երիտհհկականների» ղեկավարը հիմնավորել սահմանադրությունը վարչակարգի օգտին բռնի կերպով փոփոխությունների ենթարկելու Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը: Սերնդի բարեկեցության մասին խոսացողը ստեղծել է ուսանողական-երիտասարդական միավորներ, որոնք պատրաստ են հոգին սատանային ծախել ՀՀԿ-ից գումար ստանալու համար: Սերնդի բարեկեցության մասին խոսացողը տարեկան 500 մլն դրամից ավելի գումար է լվանում երիտասարդական հիմնադրամի միջոցով, որից ոչ մի կոպեկ չի ստանում հասարակ հայ երիտասարդը, ով դրա կարիքն իրոք ունի, բայց քանի որ պնակալեզությամբ չի զբաղվում, ստիպված է անհեռանկար վիճակից դրդված արտագաղթել: Ու ընդհանրապես, հաշվի առնելով այս ամենը՝ Կարեն Ավագյանն ինքն իրեն հակասում է, քանի որ հենց սերունդների շահերից է բխում, որպեսզի սահմանադրությունը չփոխվի, որպես այդ փոփոխությունների փաթեթը չհանգեցնի հյուսիսկորեական կառավարման մոդելի ստեղծմանը: Անբարոյականություն է խոսել սերունդների ապագայի մասին ու հիմնավորել սահմանադրության փոփոխությունը, այն դեպքում, երբ ինքդ զբաղված ես սերնդի դեմքը ոչնչացնելու գործով:
«Անբարոյականություն է խոսել սերունդների ապագայի մասին, երբ ինքդ զբաղված ես սերնդի դեմքը ոչնչացնելու գործով»
Կարեն Ավագյան. «Սահմանադրությունը սերունդների համար է»:
Այսպես է փորձել «երիտհհկականների» ղեկավարը հիմնավորել սահմանադրությունը վարչակարգի օգտին բռնի կերպով փոփոխությունների ենթարկելու Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը: Սերնդի բարեկեցության մասին խոսացողը ստեղծել է ուսանողական-երիտասարդական միավորներ, որոնք պատրաստ են հոգին սատանային ծախել ՀՀԿ-ից գումար ստանալու համար: Սերնդի բարեկեցության մասին խոսացողը տարեկան 500 մլն դրամից ավելի գումար է լվանում երիտասարդական հիմնադրամի միջոցով, որից ոչ մի կոպեկ չի ստանում հասարակ հայ երիտասարդը, ով դրա կարիքն իրոք ունի, բայց քանի որ պնակալեզությամբ չի զբաղվում, ստիպված է անհեռանկար վիճակից դրդված արտագաղթել: Ու ընդհանրապես, հաշվի առնելով այս ամենը՝ Կարեն Ավագյանն ինքն իրեն հակասում է, քանի որ հենց սերունդների շահերից է բխում, որպեսզի սահմանադրությունը չփոխվի, որպես այդ փոփոխությունների փաթեթը չհանգեցնի հյուսիսկորեական կառավարման մոդելի ստեղծմանը:
Անբարոյականություն է խոսել սերունդների ապագայի մասին ու հիմնավորել սահմանադրության փոփոխությունը, այն դեպքում, երբ ինքդ զբաղված ես սերնդի դեմքը ոչնչացնելու գործով:
Արսեն Գևորգյանի ֆեյսբուքյան էջից