Մեկնաբանություն

11.04.2014 12:35


Սևերը «վերցնում» են նախաձեռնությունն ու պարտվում

Սևերը «վերցնում» են նախաձեռնությունն ու պարտվում

Ամրագրվեց, որ Հայաստանի քաղաքական կյանքում առաջին անգամ՝ ընդդիմության ճնշման արդյունքում, իշխանությունը վարչապետին տուն ուղարկեց։

Նախօրեին ծավալվող ներքաղաքական իրադարձություններն ամրագրեցին ևս մեկ բացառիկ հանգամանք. Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին ընդդիմությունը հակադարձողի դերում է եղել՝ թե՛ միանձնյա գիշերային որոշումների, թե՛ հայտարարությունների և թե՛ գործող նախագահի այլ քայլերի պարագայում։

Ամրագրում ենք՝ իրավիճակն այլևս այլ է։ Հիմա Սերժ Սարգսյանն է հայտնվել արձագանքողի դերում։ Նա անընդհատ մեկ քայլ հետ է ընկնում ու ստիպված լինում ցայտնոտի մեջ որոշում կայացնել։

Առաջին անգամ վերլուծական մտքի ու գրագետ քայլերի շնորհիվ տեղում կանխատեսվում են Սարգսյանի հնարավոր քայլերն, ու ընդունվում է համապատասխան որոշում։ Արդյունքում՝ Սերժ Սարգսյանը չի կարողանում շարժվել իր իսկ գծած սցենարով։

Նրա խաղը բացահայտված է մինչև քայլ անելը։ Ու միայն դրա, բացառապես դրա պատճառով երեկ չհայտարարվեց նոր վարչապետի թեկնածուի անունը։

Անհեթեթ վերլուծություններ մի՛ արեք, առավել ևս, որ ապուշությունների ժամանակն էլ է անցնում։

Վերջապես, ներքաղաքական կյանքում քաղաքական կամքը, խոսքի ու գործի համարժեքությունը, հաշվարկը, գիտելիքն ու վերլուծական միտքը փոշիացնում են ինտրիգները, կուլիսային «տոռգերն» ու «մուտիլովկաները»։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը