ԱՄՆ Սենատի հանձնաժողովը Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ է ընդունել
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քիչ առաջ ընդունեց Հայոց ցեղասպանության փաստը դատապարտող բանաձեւը:
Սենատի արտաքին հարաբերությունների հանձնախմբի նախագահ Ռոբերտ Մենենդեսի եւ սենատոր Մարկ Քըրքի՝ ապրիլի 3-ին շրջանառության դրված նախագիծը Միացյալ Նահանգների նախագահին կոչ է անում ջանքեր գործադրել հայ-թուրքական կայուն, կառուցողական հարաբերությունների հաստատման համար, բայց որոնք հիմնված կլինեն Հայոց ցեղասպանության փաստերի եւ հետեւանքների՝ Թուրքիայի կողմից ամբողջովին ճանաչման վրա:
Հիշեցնենք, որ նմանատիպ բանաձեւ ընդունվել էր նաեւ 2009-ին Սերժ Սարգսյանի եւ Աբդուլլա Գյուլի վարչախմբերի միջեւ ստորագրված հայ թուրքական «Ցյուրիխյան» արձանագրությունների ստորագրումից առաջ: Սակայն Բարաք Օբամայի վարչակազմը տապալեց Կոնգրեսում բանաձեւի ամբողջական ընդունումը:

Աղբյուրը՝ ilur.am