Լրահոս

20.08.2009 11:18


Ութամյա տղան թռիչքի նոր ռեկորդ է սահմանել բիպլանի թևերի վրա

Ութամյա տղան թռիչքի նոր ռեկորդ է սահմանել բիպլանի թևերի վրա

Ինչպես հաղորդում է «AFP» գործակալությունը, մեծբրիտանացի ութամյա Թայգեր Բրյուվերը համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել՝ թռիչք կատարելով բիպլանի թևերի վրա կանգնած։ Այսպիսով, տղան դարձել է նմանատիպ հնարքներ կատարող ամենափոքր ռեկորդակիրն աշխարհում։ Մոտակա օրերին նրա ընտանիքը դիմելու է Գինեսի ռեկորդների գրքի փորձագետներին, որպեսզի Թայգերի ռեկորդը պաշտոնապես գրանցվի։

Հնարքը կատարելուց հետո տղան իր տպավորություններով կիսվել է լրագրողների հետ։

-Դա հիանալի էր։ Կարծես թե ես հայտնվել էի աշխարհի ամենավերևում։ Ցուրտ ու քամոտ էր վերևում։ Պատկերացնում եք՝ նույնիսկ պարաշյուտ չկար, միայն հատուկ պաշտպանական ակնոցներ էի կրում,-ասել է տղան։

Նախորդ այդպիսի ռեկորդը գրանցվել է 2001թ. «Pink Floyd» խմբի թմբկահար Նիկա Մայսկոնի որդու՝ Գայի կողմից, որն այդ ժամանակ 11 տարեկան էր։   

Ըստ «AFP»-ի

 

Այս խորագրի վերջին նյութերը